Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով տղամարդ է զոհվել

22.04.2010, 19:04
Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով տղամարդ է զոհվել

Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Ա. Դոնոյանը Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհին Տիգրանաշեն գյուղի մոտ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է, հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

«Ապրիլի 21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 32-րդ կմ-ում` Տիգրանաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և կան տուժածներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, «Լեքսուս» մակնիշի 11 ՏՏ 222 պետհամարանիշի ամենագնաց մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել Եղեգնաձորի բնակիչներ` 39-ամյա Ա.Դոնուղյանը և 38-ամյա Ա. Ստեփանյանը:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Արարատի հիվանդանոց, որտեղ Ա. Դոնուղյանը մահացել է:

Ավելի ուշ Ա. Ստեփանյանը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր: -0-