Մեծ հաղթանակի հոբելյանին նվիրված ամենշաբաթյա շաբաթօրյակներ կանցկացվեն Հայաստանում

21.04.2010, 12:28
Մեծ հաղթանակի հոբելյանին նվիրված ամենշաբաթյա շաբաթօրյակներ կանցկացվեն Հայաստանում
Մեծ հաղթանակի հոբելյանին նվիրված ամենշաբաթյա շաբաթօրյակներ կանցկացվեն Հայաստանում

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը (ՀՄԵԿ) մայիսի 1-ից նոյեմբերի 1-ն իր անդամների ուժերով կանցկացնի ամենշաբաթյա շաբաթօրյակներ` նպատակ ունենալով մաքրել Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանները ողջ Հայաստանում, հաղորդում է ՀՄԵԿ-ի մամուլի ծառայությունը:

Ակցիայի համակարգման նպատակով ապրիլի 21-ին տեղի է ունեցել Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հանդիպումը համայնքային 155 ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

«Մեր երկրում չկա ընտանիք, որին դիպած չլինի այն պատերազմի դժբախտությունը, ավելի քան երեք հարյուր հազար մեր հայրենակիցների կյանքի գնով է ձեռք բերվել Մեծ հաղթանակը»,- նշել է ՀՄԵԿ-ի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն իր խոսքում:

 

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին` նպատակ ունենալով միավորել հայ երիտասարդությանն ընդհանուր գաղափարների շուրջ: Լինելով քաղաքականապես անկախ` կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում հայ-ռուսական երիտասարդական համագործակցության խորացման, ինչպես նաև պատմական հիշողության պահպանման հարցերին, որի ապացույցներից մեկն էլ հայտարարվող ակցիան է:-0-