ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կենդանիների և բույսերի Կարմիր գրքեր կկազմվեն արդեն 2010 թվականին, ասաց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Այս տարի մենք սկսել ենք ֆլորայի և ֆաունայի Կարմիր գրքերի հրատարակման աշխատանքները: Ներկայում բոլոր խնդիրները լուծված են, և մենք բավական ծավալուն Կարմիր գրքեր կունենանք»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց բնապահպանության նախարարը:
Ինչպես հայտնեց Բնապահպանության նախարարության ղեկավարը, բուսական աշխարհի Կարմիր գրքում ավելացվել է սնկերին նվիրված բաժին, Ֆաունայի Կարմիր գրքում՝ տվյալներ «ռիսկի գոտու» կենդանիների մասին:
Հայաստանի կառավարությունը 2010 թվականի հունվարի 29-ին հաստատել է Բուսական աշխարհի և Կենդանական աշխարհի Կարմիր գիրքը: Վերջին անգամ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերը լույս են տեսել 1988 թվականին և դրանցում ընդգրկվել են հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող 387 տեսակի բույսեր և կենդանիների 99 տեսակ:
Ներկայում նախատեսվում է հրատարակել Կարմիր գրքերի 500 նոր օրինակ, որոնցում ընդգրկվել են բույսերի 463 և կենդանիների 155 տեսակներ: -0-