2010թ.-ին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 55 սմ-ով՝ հասնելով 1899,53 մետրի. ԲՆ

19.04.2010, 15:35
2010թ.-ին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 55 սմ-ով՝ հասնելով 1899,53 մետրի. ԲՆ
2010թ.-ին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 55 սմ-ով՝ հասնելով 1899,53 մետրի. ԲՆ

Այսօր Սևանա լճի մակարդակը հասել  է 1899,53 մետրի, ինչը 55 սմ-ով բարձր է անցած տարվա ցուցանիշից, հայտնեց ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

«Սևանա լճի աշխատանքները նախարարության գործունեության գերակա ուղղություններից են»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը։

Ըստ նրա, լճի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ նաև Սևանի տարածքի մաքրումներ են կատարվում։ Ինչպես նշեց նախարարը, 2010թ.-ին ծրագրվում է մաքրել 600 տարածք, որից 400-ը գտնվում է ջրի տակ։

Հարությունյանը հաղորդեց, որ տվյալ տարածքներում արդեն ավարտված են քարտեզագրության աշխատանքները։

Բնապահպանության նախարարության ղեկավարն ավելացրեց, որ լճի տարածքը մաքրելու աշխատանքների անցկացումը իրականացնելու համար մրցույթի միջոցով կապալառու կընտրվի, իսկ մինչ այդ մաքրման աշխատանքները կանցկացնի անմիջականորեն նախարարությունը։

Հարությունյանը տեղեկացրեց, որ «Սևան» ազգային պարկում նաև ծրագրվում է ձկնիկների պոպուլյացիայի լրացման աշխատանքների անցկացումը, ինչպես նաև ծրագրվում է հետազոտել Սևանա լճի էկոհամակարգը։

Լճի հետազոտությունների անցկացման, այդ թվում էնդեմիկ տեսակի ձկների, մասնավորապես՝ սիգայի և գեղարքունիքի ուսումնասիրության համար, ըստ նախարարի տվյալների, 2010թ.-ին կտրամադրվի 7-7,5 մլն դրամ (մոտ  $19 հազար) ։ -0-