Դաշնակցությունը և մի շարք կուսակցություններ համատեղ հայտարարությամբ հանդես կգան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին

19.04.2010, 13:39
Դաշնակցությունը և մի շարք կուսակցություններ համատեղ հայտարարությամբ հանդես կգան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին
Դաշնակցությունը և մի շարք կուսակցություններ համատեղ հայտարարությամբ հանդես կգան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին

Հայ հեղափոխական դաշնակցությունը մի շարք կուսակցությունների հետ համատեղ հայտարարությամբ հանդես կգա Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության (ապրիլի 24-ին) 95-ամյակի նախաշեմին, երկուշաբթի լրագրողներին ասաց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

«Ապրիլի 22-ին մենք ծրագրում ենք ընդլայնված նիստ անցկացնել, որին կմացնակցեն նաև մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ, որտեղ ելույթ կունենանք համատեղ հայտարարությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ապրիլի 23-ին ՀՅԴ-ն ավանդական միտինգ կանցկացնի և կշարունակի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ստորագրահավաքի աշխատանքը։

«ՀՅԴ-ն արդեն 220 հազար ստորագրություն է հավաքվել, որը շատ բարդ գործընթաց է, քանի որ ոչ բոլորն են վճռում ստորագրել և անձնական տվյալներ նշել՝ վախենալով իշխանության կողմից հետապնդումներից»,- ասաց Հովհաննիսյանը։

Ամեն դեպքում նա նշեց, որ գործընթացն առաջ է ընթանում և Դաշնակցությունը մտադիր է ակտիվ աշխատանքներ տանել Հայաստանի մարզերում՝ ստորագրություններ հավաքելով արձանագրությունների դեմ։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-