ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրը նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու և նրա տիկնոջ, Լեհաստանի պետական այրերի և եկեղեցականների, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
«Հոգեհանգստյան արարողություն տեղի կունենա շաբաթ օրը՝ ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով 10:00-ին) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում», - նշվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ:
Լեհաստանի կառավարական Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել ապրիլի 10-ի առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: Լեհաստանի ղեկավարը լեհական պաշտոնական պատվիրակության հետ մեկնում էր Կատին հուշ-միջոցառումներին մասնակցելու: Ինքնաթիռում գտնվող բոլորը՝ 96 մարդ (88 ուղևոր և անձնակազմի անդամներ) զոհվել են: -0-