Հայաստանի չորս բնակչի կասկածում են երկաթուղային կայարանի մոտ հաղորդալարեր գողանալու մեջ

16.04.2010, 11:59
Հայաստանի չորս բնակչի կասկածում են երկաթուղային կայարանի մոտ հաղորդալարեր գողանալու մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երկաթգծի «Մասիս» կայարանի գծային բաժնի ծառայողները գողություն կատարելու պահին կայարանի վառելիքաքսուկային նախկին բազայի տարածքից բերման են ենթարկել Հայաստանի չորս բնակչի, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն՝ բերման ենթարկված անձինք խոստովանել են որ նույն օրը նշված բազայում կայանված էլեկտրական գնացքից կտրել և գողացել են գունավոր մետաղներ պարունակող հաղորդալարեր` 6 կգ ընդհանուր կշռով:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:-0-