Մեծ Հաղթանակի 65-ամյակի առթիվ Վետերանների համահայկական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ մի շարք միջոցառումներ կանցկացնի
14.04.2010,
14:29
Մեծ Հաղթանակի 65-ամյակի առթիվ Վետերանների համահայկական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ մի շարք միջոցառումներ կանցկացնի
«Մարտական եղբայրություն» համահայկական հասարակական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացնի, չորեքշաբթի լրագրողներին հաղորդեց կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը։
«Մենք միջոցառումների ծրագիր ունենք պաշտպանության նախարարության հետ միասին, որը մենք կանցկացնենք ամբողջ տարվա ընթացքում»,- նշեց նա։
Ըստ Մխիթարյանի՝ բացի վետերանների մասնակցությամբ հանդիսավոր միջոցառումներից, կազմակերպությունը ծրագրում է առանձին ուշադրություն դարձնել նրանց սոցիալական հարցերի լուծմանը, մասնավորապես, վետերաններին զանազան առողջարանների ուղեգրեր տրամադրել։
Այսօր Հայաստանում մոտ 3 760 վետերան է հաշվառված։ -0-