Երևանի դպրոցներից մեկում իբրև տեղադրված ռումբի մասին տեղեկությունը կեղծ է եղել

13.04.2010, 15:24
Երևանի դպրոցներից մեկում իբրև տեղադրված ռումբի մասին տեղեկությունը կեղծ է եղել

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  Երևանի №78 դպրոցում տեղադրված ռումբի մասին տեղեկությունը կեղծ էր, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Տեղեկությունը ստացվել է երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 12.00-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցիները:

«ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հաստատության շենքում ռումբ չի հայտնաբերվել: Ժամը 13.10-ին հայտարարվել է տագնապի ավարտ»,- ասվում է հաղորդագրությունում: -0-