431.08
4.38
402.99
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է մեկ մարդ և վեցը վիրավորվել են

16:36
07 Ապրիլի 2010

ՃՏՊ-ի հետևանքով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57–րդ կմ-ում, Ներքին Բազմաբերդ գյուղի մոտ զոհվել է մեկ մարդ, վեցը վիրավորվել են, որոնց  թվում եղել են Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիներ:

Ինչպես հաղորդում են Հանրապետության փրկարարական ծառայությունից, «Ռենջ Ռովեր» մակնիշի վրացական պետհամարանիշով մեքենան բախվել է «ԲՄՎ» մակնիշի հայկական պետհամարանիշով մեքենային, որի հետևանքով Երևանի բնակիչ Անահիտ Անդրեասյանը տեղում մահացել  է:

«Ռենջ Ռովեր» մեքենայի վարորդը` Սոչիի բնակիչ 28-ամյա Խաչատուր Նորվանդյանը և Ախալքալաքի բնակիչ 26 տարեկան Լիանա Աբաջյանը հասցվել են Թալինի հիվանդանոց:

Հրշեջ փրկարարների ջանքերով «ԲՄՎ»-ից դուրս են հանել վարորդին՝ 25-ամյա երևանցի Տիգրան Թովմասյանին, ինչպես նաև ուղևոր՝ Վայոց ձորի շրջանի Ելփին գյուղի բնակիչ 23-ամյա Կարեն Հակոբյանին, Գյումրու բնակիչ 31-ամյա Հասմիկ Պետրոսյանին և Գավառի բնակիչ 23-ամյա Հակոբ Մարուխյանին:

Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:

Ավելի ուշ Խաչատուր Նորվանդյանը առաջին բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել:

Տիգրան Թովմասյանին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հակոբ Մարուխյանին տեղափոխել են «Արմենիա» մայրաքաղաքային բժշկական կենտրոն, իսկ Լիանա Աբաջյանին ու Հասմիկ Պետրոսյանին՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների, նրանք գտնվում են ծանր վիճակում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն