417.4
4.02
393.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը բարձր մակարդակով ներառված է ֆրանկոֆոնիական երկրների ընտանիքում. ՖՄԿ գլխավոր քարտուղար

13:40
07 Ապրիլի 2010

Հայաստանը բարձր մակարդակով  ներառված է ֆրանկոֆոնիական երկրների ընտանիքում և իր պարտականությունները կատարում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցության շրջանակներում, ասաց ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը  (Abdou Diouf)։

«Հայաստանը վստահ առաջ է ընթանում երկրում Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության արժեքների զարգացման և ֆրանկոֆոնիայի մշակույթի ամրացման ուղով»,- ասաց Դիուֆը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երևանում ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Ըստ նրա՝ ի տարբերություն մյուս երկրների Հայաստանը ֆրանկոֆոնիան մի ամիս է տրամադրում,այլ ոչ թե միայն Ֆրանկոֆոնիայի միաջազգային օրը տոնում (մարտի 20)։

«2009թ.-ի տվյալներով ֆրանսերեն լեզվին նվիրված միջոցառումների մեծամասնությունը Հայաստանում են անցկացվել»,- ասաց կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Դիուֆը հուսով է, որ ՖՄԿ մյուս երկրները կհետևեն Հայաստանի օրինակին։

Նա նաև ավելացրեց, որ մտադիր է ևս մեկ անգամ այցելել Հայաստան, այս անգամ մասնավոր այցով և կնոջ ընկերակցությամբ, քանի որ «հայկական ոգուն է հաղորդակից եղել և սիրել է այս երկիրը»։

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է դարձել 2008թ.-ին: 1970 թ.-ի մարտի 20-ին Նիգերի մայրաքաղաքում հիմնադրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօրվա դրությամբ միավորում է 56 պետություն և անդամ-կառավարություններ, 14 դիտորդ-երկիր, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 803 միլիոն մարդ:

Կազմակերպությունը ներկայացված է բոլոր հինգ մայրցամաքներում, նրա մեջ ընդգրկված են Միացյալ ազգերի կազմակերպության անդամներ հանդիսացող շուրջ մեկ երրորդ երկրները: Կազմակերպության նպատակը ֆրանսերենի տարածումն ու մշակութային բազմազանության պաշտպանությունն է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը