Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը երեքշաբթի կայցելի Հայաստան

02.04.2010, 12:52

Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն (Štefan Füle) երեքշաբթի՝ ապրիլի 6-ին կայցելի Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ», - ասվում է տեղեկատվության մեջ:

Նախատեսված է նաև հանձնակատարի և ՀՀ արտգործնախարարի համատեղ մամուլի ասուլիսը:-0-