2010թ.-ին Հայաստանում տասը սպանություն է իրականացվել. Ոստիկանություն
31.03.2010,
13:36
2010թ.-ին Հայաստանում տասը սպանություն է իրականացվել. Ոստիկանություն
2010թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը Հայաստանում արձանագրվել է սպանության 10 դեպք, որից ութը բացահայտվել է, ասվում է Հայաստանի Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Հաղորդագրության համաձայն, ավելի վաղ կատարված երկու սպանության դեպք է բացահայտվել։
Բացի այդ, նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել և բացահայտվել է սպանության երկու փորձ։ Բացահայտվել է նաև նախկինում արձանագրված սպանության փորձը։
Ընթացիկ տարվա երեք ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել են նաև չորս մարմնական վնասվածքներով դեպքեր՝ մահվան ելքով, որոնցից երեքը՝ բացահայտված են։ -0-