Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիների մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԳՆ

29.03.2010, 16:10

Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը:

«Մետրոյում տեղի ունեցած պայթյունից մահացած ՀՀ երկու քաղաքացու մասին տեղեկատվությունը սուտ է: Ներկայում ՀՀ ԱԳՆ-ն հավելյալ տեղեկատվություն չունի»,- տեղեկացրեց Տիգրան Բալայանը:

Միաժամանակ Հայաստանի դեսպանատունն ավելի վաղ հայտարարել էր պայթյունից տուժած հայ կնոջ մասին, ով գտնվում էր մոսկովյան հիվանդանոցներից մեկում:-0-