ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին

25.03.2010, 12:02
ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հինգշաբթի հարգել է երեք տարի առաջ կյանքից հեռացած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ, այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին», - ասվում է տեղեկատվության մեջ:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջնորդ և 2000-2007 թվականներին հանրապետության կառավարության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը 2007 թվականին մարտի 25-ին կյանքի 56-րդ տարում հանկարծամահ եղավ սրտի կաթվածից։-0-