Ոստիկանությունն ահազանգ է ստացել Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին

23.03.2010, 13:49
Ոստիկանությունն ահազանգ է ստացել Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին
Ոստիկանությունն ահազանգ է ստացել Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին

Երեքշաբթի ՀՀ ոստիկանությունն ահազանգ է ստացել Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։  

Գործակալության զրուցակցի խոսքերով, դեպքի վայր են մեկնել համապատասխան ծառայություններ։ Լրացուցիչ տեղեկատվություն Ոստիկանությունը խոստանում է հայտնել ավելի ուշ։

Սա Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված պայթուցիկ սարքի վերաբերյալ 2010 թվականին ստացված արդեն երկրորդ տեղեկատվությունն է։ Նմանատիպ կեղծ ահազանգ ստացվել է փետրվարի 25-ին։ -0-