431.08
4.38
402.99
+2
Եղանակը Երևանում
Հայ

Քլինթոնը մեկնաբանել է Օբամայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստմանն առնչվող հարցը

10:22
23 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Օբամայի խոստման հետ կապված հարցը:

Առաջին ալիքի «Պոզներ» ծրագրում ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է հեռուստադիտողներից մեկի այն հարցին, թե նախընտրական արշավի ընթացքում Օբաման խոստացել էր ճանաչել Ցեղասպանությունը, իսկ այժմ դրա մասին թվում է, թե մոռացել է:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանալով հայ ժողովրդին ուղղված իր ավանդական ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը (ԱՄՆ նախագահները նման ելույթ են ունենում Հայոց ցեղասպանության օրը՝ ապրիլի 24-ին), այդպես էլ չասեց «ցեղասպանություն» բառը, սակայն օգտագործեց «Մեծ եղեռն» արտահայտությունը:

«Չեմ կարծում, որ որևէ մեկն ինչ-որ բան մոռացել է: Սակայն շատ կարևոր է, որ Թուրքիան և Հայաստանը համատեղ աշխատանք են իրականացնում», - ասել է Քլինթոնը:

Պետդեպարտամենտի ղեկավարը հիշեցրել է, որ աշնանը Ցյուրիխում Թուրքիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների հետ նա ներկա է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողությանը:

«Դրանցից մեկն այդ երկրների կողմից պատմական հանձնաժողովի կազմակերպման մասին էր, որը պետք է զբաղվեր անցյալի հետ կապված բոլոր հարցերով: Կարծում եմ, որ ճիշտ մոտեցում է, երբ երկու երկրները, երկու ժողովուրդները կենտրոնանում են այդ ամենի վրա», - ասել է Քլինթոնն՝ ավելացնելով, որ հանձնաժողովը ստեղծման փուլում է:

«Դուք գիտեք, որ ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ մենք չենք կարող փոխել մեզ բաժին հասած անցյալը, այն ամենը ինչ կարող ենք անել՝ լավագույն ապագային հասնելն է», - ավելացրել է նա:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար: Մարտի 11-ին Հայոց ցեղասպանության փաստը ընդունել է նաև Շվեդիայի խորհրդարանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը