Ադրբեջանցի զինծառայողները կրակ են արձակել Կոթի գյուղի մերձակայքում աշխատող տրակտորի ուղղությամբ. ՊՆ

18.03.2010, 14:38
Ադրբեջանցի զինծառայողները կրակ են արձակել Կոթի գյուղի մերձակայքում աշխատող տրակտորի ուղղությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանցի զինծառայողները նախօրեին կրակ են արձակել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։  Հաղորդագրության համաձայն, տուժածներ և վիրավորներ չկան:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում` Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել ադրբեջանական դիրքերը։ -0-