Դատի են տվել Շվեդիայի վարչապետին. թերթ
Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դատի է տվել Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդին այն բանի համար, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա ափսոսանք է հայտնել Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ: Այս մասին գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ հղում անելով «Hurriyet» թուրքական հրատարակությանը:
Ըստ թերթի, Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սվենդ Էրիկ Օստերբերգը հայտարարել է, որ Ռայնֆելդի խոսքերն այն մասին, որ Շվեդիայի խորհրդարանի որոշումները պարտադիր չեն Շվեդիայի կառավարության համար, հանցագործություն է:
Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռայնֆելդի կողմից սեփական խորհրդարանի որոշման անտեսումը, ինչպես նաև այն, որ նա դրա համար ներողություն է խնդրել, չեն համապատասխանում Շվեդիայի օրենսդրությանը», - հայտարարել է Օստերբերգը:
Նրա խոսքերով, Շվեդիայի վարչապետի վարմունքը՝ կառավարության՝ ժողովրդի որոշման դեմ լինելու հասկացողություն է բովանդակում: Հենց սա է պատճառը, որ Օստերբերգի կուսակցությունը Շվեդիայի Գերագույն դատարանում հայց է ներկայացրել Ռայնֆելդի դեմ:-0-