Հայոց ցեղասպանության ճանաչման շարքն ուղղված է Թուրքիային, որպեսզի զսպի վերջինի ճնշումը՝ Եվրոպայի նկատմամբ

17.03.2010, 14:12
Հայոց ցեղասպանության ճանաչման շարքն ուղղված է Թուրքիային, որպեսզի զսպի վերջինի ճնշումը՝ Եվրոպայի նկատմամբ

Հայոց ցեղասպանության ճանաչման շարքը, մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Շվեդիայի կողմից,  ուղղված է ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային, որպեսզի զսպի վերջինի ճնշումը Եվրոպայի վրա, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը։

«Այդ ճանաչումները ոչ թե մեզ են ուղղված, այլ Թուրքիային, որպեսզի զսպեն Թուրքիայի ճնշումը Եվրոպայի վրա և զրոյացնեն Եվրամիությանն անդամակցելու նրա հավակնությունները, ահա այսքանը»,- ասաց քաղաքագետը։

Միաժամանակ, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում Թուրքիայի շահերի մասին՝ քաղաքագետը նշեց, որ «սա միայն շեղող հնարք է»։

Մուրադյանի կարծիքով, «Թուրքիան ցանկանում է արևմտյան միությունից, այդ թվում՝ ՌԴ-ից լսել այն, որ հայկական գործոնն այլևս գոյություն չունի»։

«Հայկական գործոն» ասելիս՝ քաղաքագետը հասկանում է հայոց ցեղասպանության ճանաչման հարցի միջոցով Թուրքիայի նկատմամբ հավակնությունների համագումարի և ճնշումների լծակների օգտագործումը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-