431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

Աշխարհի 60 երկրի փրկարարներ վարժանքներ կանցկացնեն Հայաստանում

11:48
17 Մարտի 2010

Աշխարհի 60 երկիր ներկայացնող ավելի քան 1000 փրկարար Հայաստանի Կոտայքի մարզում սեպտեմբերի 11-17-ը «Հայաստան 2010» վարժանքներ կանցկացնեն՝ երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ:

«Վարժանքները կազմակերպվել են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում», - լրագրողներին ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Փրկարար ծառայության տնօրեն Էդիկ Բարսեղյանը զորավարժությունների նախապատրաստմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքերով, վարժանքներն ուղղված կլինեն ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացմանը:

«Մենք հիշում ենք 1988թ.-ի երկրաշարժը, որը 25 հազար մարդու կյանք խլեց: Այն ժամանակ երկրում չկար փրկարար ծառայություն հասկացությունը, և մենք պատրաստ չէինք դիմակայել նման աղետների: Վարժանքները նպատակաուղղված են ապագայում երկրաշարժերի նման հետևանքների կանխարգելմանը», - ասաց Բարսեղյանը:

Փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ այժմ ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայկական փրկարար ծառայությունները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու հանգամանքին:

«Ակնհայտ է, որ այսօր մեր փրկարար ծառայությունը կանոնավոր կերպով տեխնիկապես զինվում է, բարձրացվում է կադրերի որակավորումը», - ընդգծեց Բարսեղյան:

«Հայաստանը կարևորում է նման վարժանքների անցկացումը: Մենք ձգտելու ենք անցկացնել զորավարժությունները հնարավորին չափ բարձր մակարդակի վրա», - ասաց Փրկարար ծառայության տնօրենը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:44
07 Դեկտեմբերի 2023
Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան