Արթուր Բաղդասարյանը չի մասնակցի Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին

16.03.2010, 13:53
Արթուր Բաղդասարյանը չի մասնակցի Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին
Արթուր Բաղդասարյանը չի մասնակցի Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեքշաբթի լրագրողներին հայտարարել է, որ չի մասնակցելու Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, ես չեմ մասնակցելու նախագահական ընտրություններին: Մեր թիմը մասնակցելու է 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններին», - ասաց նա:

Բաղդասարյանն իր որոշումը բացատրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչպես նաև ընդգծեց, որ իր և նախագահի միջև լիակատար փոխըմբռնում է տիրում:

«Սերժ Սարգսյանը` որպես ՀՀ նախագահ, բարեփոխումների հակված քաղաքական գործիչ է: Նա ցանկանում է երկրում բարեփոխումների իրականացնել, իսկ ես՝ որպես «Օրինաց երկրի» ղեկավար, իմ ողջ քաղաքական կյանքը նվիրել եմ բարեփոխումներին», - նշեց Բաղդասարյանը:

2008 թ.-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Արթուր Բաղդասարյանը զբաղեցրել է երրորդ տեղը, ինչից հետո նրա կուսակցությունը մտավ իշխող կոալիցիայի կազմի մեջ: Հայաստանում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թ.-ին:-0-