431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Գորբաչովը կասկածում է Ադրբեջանին Ղարաբաղը վերադարձնելու հնարավորությանը

20:06
10 Մարտի 2010

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում կասկած է հայտնել Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու հնարավորության առթիվ:

«Չգիտեմ, հնարավո՞ր է, արդյոք, Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ։ Այն ժամանակ դա դեռևս հնարավոր էր անել՝ Ղարաբաղին կարգավիճակ տալով», - մեջբերում է Գորբաչովի խոսքերը «Ազատություն» ռադիոկայանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին՝ Գորբաչովը հայտարարել է, թե հնարավոր լուծումներ չի տեսնում: Միաժամանակ նա հիշեցրել է հակամարտության պատմությունը: «Նույնիսկ հնարավոր չէր Ղարաբաղից կապվել, օրինակ, Երևանի հետ: Մենք կես միլիարդ տրամադրեցինք Ղարաբաղը ոտքի կանգնեցնելու համար: Այն չէին ֆինանսավորում: Այնտեղ չկար ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ երրորդը: Այն անուշադրությունից դուրս էր: Դա պետք է ուղիղ ասել: Իսկ չեն սիրում, երբ ամեն ինչ ուղիղ է ասվում», - նշել է ԽՍՀՄ առաջին նախագահը:

«Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ Գորբաչովի ղեկավարած հիմնադրամը զեկույց է հրապարակել «Պերեստրոյկայի» 25-ամյակի մասին, որտեղ խոսվում է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների մասին և դրանց շարքում հիշատակվում է ղարաբաղյան շարժումը։ Միաժամանակ զեկույցում արձանագրվում է, որ ղարաբաղյան հարցը խորհրդային պետության կայացման տարիների բաց թողած սխալ քաղաքականության հետևանք էր:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ԽՍՀՄ-ի ղեկավարությունը այն ժամանակ գիտակցում էր, թե ինչ է իրականում տեղի ունենում, Գորբաչովը պատասխանել է. «Ինձ թվում է՝ պետք էր աջակցել Լեռնային Ղարաբաղին, կարգավիճակ տալ։ Պետք էր աջակցել հատկապես տնտեսական առումով, պետք էր այնպես անել, որ մարդիկ կարողանային հանգիստ կապ ունենալ Երևանի հետ։ Մեզ այդ ժամանակ չլսեցին: Հետո, իհարկե, մենք Ղարաբաղին գումարներ հատկացրեցինք, իսկ թե ինչպես ծախսվեցին այդ գումարները՝ չգիտեմ»։

«Այն ժամանակ իմ առաջարկներին ի պատասխան ասում էին, որ ես սիրում եմ հայերին և չեմ սիրում ադրբեջանցիներին։ Ինչպիսի հիմարություն», - հավելել է ԽՍՀՄ-ի նախկին առաջնորդը։

Ավելի վաղ, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով զեկույցը՝ Գորբաչովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են փոխվել ղարաբաղյան հակամարտության դինամիկան և խնդրի լուծման հնարավորություններն այժմ, եթե համեմատենք 80-ականների հետ, Գորբաչովը, նախ նշեց, թե դեռ հարց է՝ ընդհանրապես որևէ լուծում գոյություն ունի՞, թե՞ ոչ։

«Այսպիսի հարցերում հաղթողներ չեն լինում, պետք է պայմանավորվել։ 80-ականների վերջին մենք կարող էինք ինչ-որ ձևով լուծել Ղարաբաղի հարցը. մեր կողմից առաջարկ էր մշակվել՝ Ղարաբաղում հանրապետություն ստեղծելու մասին։ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը, Վեզիրովն էր՝ կարծեմ, արդեն սկսել էր համաձայնել դրան», - նշել է ԽՍՀՄ-ի նախկին ղեկավարը։

Անդրադառնալով այսօրվա իրավիճակին՝ Գորբաչովը փաստել է. «Այսօր կողմերը սպառնալիքներ են հնչեցնում. ի՞նչ է դա նշանակում։ Նրանք ի՞նչ է, ուզում են բոլորին, նաև մեծ տերություններին պատերազմի մե՞ջ ներքաշել։ Կարծում եմ, որ չի կարելի դա թույլ տալ։ Այն երկխոսությունը, որն ընթանում է, պետք է շարունակել։ Բանակցել այնքան, որքան պետք է»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան