Թուրքիան Մեծ Բրիտանիայի համար շատ կարևոր քաղաքական, տնտեսական և ռազմավարական գործընկեր է, և քանի դեռ այդպես է՝ Հայոց ցեղասպանության հարցը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կամ կառավարութան օրակարգ, ցավոք, չի մտնի»,- կիրակի հայտարարել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեյվիդ Միլլերը: Այս մասին գրում է «Հայական ժամանակ» օրաթերթը:
Միլլերը նման հայտարարություն է արել Լոնդոնի էկոնոմիկայի ինստիտուտում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված կոնֆերանսին ժամանակ:
«Իրականությունն այն է, որ Հայաստանը Ադրբեջան չէ, որի հետ Բրիտանիան ֆինանսական հետաքրքրություններ ունի: Հայասպանը նաև Վրաստան չէ, որը ներկայում կարևոր ռազմավարական նշանակություն ունի»,- ավելացրել է Միլլերը: -0-