Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկեցին դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր

09.03.2010, 14:36

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպում ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ տեսակետներ փոխանակվեցին երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նախարարները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանորեն անդրադարձան ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:--0--