Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը բարձրացնում է ղարաբաղյան գոտում պատերազմի վերսկսման հավանականությունը. Դաշնակցություն

05.03.2010, 15:00
Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը բարձրացնում է ղարաբաղյան գոտում պատերազմի վերսկսման հավանականությունը. Դաշնակցություն

Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը բարձրացնում է ղարաբաղյան գոտում պատերազմի վերսկսման հավանականությունը, կարծում է Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։

«Թուրքիայի դիրքորոշումը պետք է սթափեցնի մեզ, և մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան չի հրաժարվի Հայաստանի վրա ճնշումների մեխանիզմներից, չի հրաժարվի հարաբերությունների բարելավման նախապայմաններից, որոնցից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Ռուստամյանը։

Ըստ նրա, եթե ավելի վաղ ղարաբաղյան համակարտության գոտում պատերազմի վերսկսման մասին խոսում էր միայն Ադրբեջանն, ապա ներկայումս Ադրբեջանին է հետևում նաև Թուրքիան։

«Թուրքիան իր դիրքորոշումն արդարացնում է նրանով, որ Հայաստանի հետ արձանագրություններ ստորագրելով՝ հանրապետությունը մեծագույն զիջումների գնաց՝ արհամարհելով եղբայրական Ադրբեջանի շահերը, և զիջումների էր սպասում Հայաստանից ղարաբաղյան հարցում։ Սակայն, չտեսնելով այդ զիջումները, Թուրքիան արդեն ոչինչ չէր կարող անել, քանի որ ադրբեջանցիները ցանկանում են վերադարձնել այսպես կոչված «իրենց» հողերը»,- նշեց Ռուստամյանը։

Հայ խորհրդարանականի խոսքերով՝ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ հանդես են եկել և հանդես կգան որպես միասնական տանդեմ, և նրանց միջև հակասություններ չկան, այդ թվում՝ ղարաբաղյան հարցի վերաբերյալ։ Պատգամավորի խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը չի արագանա, քանի որ գործընթացի արագացման համար կա միայն մեկ ճանապարհ՝ Հայաստանի կողմից զիջումներ և համաձայնություն՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ընդգրկելու վերաբերյալ։ --0--