Եվրոպացի պատգամավորը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ազատ արձակել «քաղբանտարկյալներին». թերթ

24.02.2010, 10:41
Եվրոպացի պատգամավորը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ազատ արձակել «քաղբանտարկյալներին». թերթ

Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյունինգը կոչ է արել հայկական իշխանություններին ազատ արձակել բոլոր «քաղբանտարկյալներին», գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Ըստ թերթի՝ Լյունինգը հայտարարել է, որ անընդունելի է մի երկրում, որը Եվրոպայի Խորհրդի և ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ է, «քաղբանտարկյալների» առկայությունը:

«Հայաստանում կայացած ընտրությունները քննադատության էին ենթարկվել շատ կազմակերպությունների կողմից, իսկ Սերժ Սարգսյանը Լոնդոնում նախընտրեց խոսել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին», - ասվում է Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հայտարարության մեջ:-0-