ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը մարտին կայցելի Հարավային Կովկաս

23.02.2010, 18:18
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը մարտին կայցելի Հարավային Կովկաս
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը մարտին կայցելի Հարավային Կովկաս

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակությունը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորությամբ, մարտի 9-16-ը կայցելի Հարավային Կովկաս, տեղեկացնում է ԵԱՀԿ ԽՎ մամուլի  ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի  պատվիրակությունը հաջորդ ամսվա ընթացքում կայցելի բոլոր երեք հարավկովկասյան պետությունները։

Պատվիրակության կազմում կլինի նաև Լեռնային Ղարաբաղում և Վրաստանում հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը։ Պատվիրակության այցը կսկսվի Վրաստանից (մարտի 9-10), կշարունակվի Հայաստանում (մարտի 10-13) և կավարտվի Ադրբեջանում (մարտի 13-16)։

Այցը Սոարեշի՝ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցն է տարածաշրջան:

Բանակցությունները երեք երկրներում կենտրոնացած կլինեն ղարաբաղյան հակամարտության և ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-