Հայ սեքսոպաթոլոգը կոչ է անում երիտասարդներին բուժզննում անցնել ամուսնությունից առաջ

19.02.2010, 17:36
Հայ սեքսոպաթոլոգը կոչ է անում երիտասարդներին բուժզննում անցնել ամուսնությունից առաջ
Հայ սեքսոպաթոլոգը կոչ է անում երիտասարդներին բուժզննում անցնել ամուսնությունից առաջ

Հայ սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանը կոչ է անում երիտասարդ զույգերին բուժզննում անցնել ամուսնությունից առաջ։ 

«Առողջ պետությանն առողջ ընտանիք է անհրաժեշտ։ Եվ հաճախ ընտանիքներում անկանխատեսելի խնդիրներ են ծագում, ինչպես հոգեբանական, այնպես էլ առողջության հետ կապված։ Եվ ավելի հաճախ՝ ամուսնությունից շատ չանցած»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց բժիշկը։

Նա նշեց, որ ֆիզիոլոգիական տարբեր խնդիրներից բացի կարևոր է նաև հոգեկան առողջությունը։

«Սեքսուալ խանգարումների պատճառ կարող են դառնալ տարբեր նևրոզները, ընտանիքում տեղ գտած վեճերը, հակասությունները։ Նևրոզների շուրջ 80-85 տոկոսը հանգեցնում են սեռական կյանքի խանգարումներին»,- հայտնեց Զաքարյանը։

Ըստ նրա, երիտասարդները պետք է համոզված լինեն, որ համապատասխանում են միմյանց, պատրաստ են ընտանեկան կյանքի և հետո միայն ամուսնան։

«Ոչ լիարժեք սեքսուալ կյանքը և այլ խախտումներն իրենց հերթին կարող են պատճառ դառնալ այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են սրտանոթային, ուռուցքային հիվանդությունները»,- ավելացրեց սեքսոպաթոլոգը։

Իր հերթին ֆիզիոթերապևտ, մանուալիստ Գագիկ Կարապետյանը, տարբեր սեքսուալ խնդիրների շարքում առաջին տեղն են զբաղեցնում ողնաշարի տարբեր աստիճանի հիվանդությունները։

«Սեքսուալ կյանքի վրա կարող է ազդել նույնիսկ սխալ կեցվածքը կամ սխալ քայլվածքը։ Իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց 87,5 տոկոսը կեցվածքի խնդիր ունի»,- ասաց բժիշկը։

Ըստ նրա, ողնաշարի խնդիրները հատկապես գոտկատեղի հատվածում վտանգավոր են տղամարդու պոտենցիայի համար։

«Այնպիսի խնդիրներն, ինչպիսիք են օստեոխոնդրոզը, սկոլիոզը, անմիջականորեն ազդում են սեքսուալ ուժի վրա։ Այդ իսկ պատճառով կարևոր է այդ հիվանդությունները բացահայտել և բուժել վաղ փուլում»,- ավելացրեց Կարապետյանը։ -0-