Վերջին շաբաթվա ընթացքում ՃՏՊ-ների արդյունքում 7 մարդ է զոհվել
18.02.2010,
18:20
Վերջին շաբաթվա ընթացքում ՃՏՊ-ների արդյունքում 7 մարդ է զոհվել
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներից Հայաստանում 7 մարդ է զոհվել, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Ընդհանուր առմամբ անցած 7 օրում հանրապետությունում 39 ՃՏՊ է գրանցվել, որոնց արդյունքում 7 մարդ զոհվել է, ևս 62-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-