Հայաստանն ավանդաբար փետրվարի 19-ին կտոնի Գիրք նվիրելու օրը

16.02.2010, 16:13
Հայաստանն ավանդաբար փետրվարի 19-ին կտոնի Գիրք նվիրելու օրը

Հայաստանը կշարունակի անցյալ տարվա ավանդույթն ու փետրվարի 19 կտոնի Գիրք նվիրելու օրը, ասաց Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

«Հայաստանի Գրողների միության ամենազգալի նվաճումներից մեկը որոշակի ավանդույթների ձևավորումն ու ներմուծումն է Հայաստանի հասարակական ու մշակութային կյանքում»,- ասաց նա։

2009 թ.-ին Գիրք նվիրելու օրն առաջին անգամ նշվել է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140-ամյակի տոնակատարության հետ մեկտեղ։

Անանյանը հայտնեց, որ անցյալ տարի Գիրք նվիրելու շրջանակներում բաժանվել է շուրջ 15 հազ. գիրք։ Այս տարի կրթության նախարարության հետ համագործակցությամբ ծրագրվում է Գիրք նվիրելու օրն անցկացնել հանրապետության բոլոր 10 մարզերում։

Գիրք նվիրելու օրվա հետ կապված միջոցառումների շրջանակներում, ըստ Անանյանի, հանդիպումներ կանցկացվեն ավելի քան 100 գրողների ու գրականագետների հետ։

Անանյանի խոսքերով՝ մարտի վերջին Արմավիրի մարզում ավանդաբար կանցկացվի մանկական գրականության շաբաթ։ Նա հայտնեց, որ տարվա երկրորդ կիսամյակը հագեցած կլինի հայ գրողների ու բանաստեղծների հոբելյանական տարեթվերով, ինչպես, օրինակ, Հովհաննես Շիրազ, Ռուբեն Սևակ, Րաֆֆի, Լեո։

«Միության խնդիրն այն է, որ հոբելյանական միջոցառումները ցուցադրական բնույթ չկրեն, այլ հայ ընթերցողին վերադարձնեն հայրենական գրականությանը»- ասաց Անանյանը։  

2010 թ.-ին ծրագրված միջոցառումների շարքում Անանյանը նշեց նաև գրողների հինգերորդ համահայկական ֆորումի անցկացումը, որը տեղի կունենա մայիսի 23-25-ը, ինչպես նաև ՀՀ Ժուռնալիստների միության ու ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ համատեղ կազմակերպված  «Գրականությունն ու մամուլը» թեմայով համագումարը։ -0-