412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղյան հակամարտության լուծումը միայն հակամարտության կողմերի ձեռքերում է. ԵԱՀԿ

12:51
16 Փետրվարի 2010

Ղարաբաղյան հակամարտության լուծումը միայն հակամարտության կողմերի ձեռքերում է, համոզված է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը:

«Մենք մտադիր ենք հնարավորին չափ ազդակ հաղորդել գործընթացին, սակայն միաժամանակ համոզված ենք, որ հակամարտության լուծումն այդ իրավիճակում ներգրավված կողմերի ձեռքերում է: Մնացած բոլոր մասնակիցները օգնականներ են, կողմեր, որոնք անկեղծ ցանկանում են և մտադիր են օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, որն անուղղելի վնաս է հասցնում ժողովուրդներին, պայմաններ չի ստեղծում տարածաշրջանի երկրների կայուն զարգացման համար: Մենք զգուշավոր լավատեսություն ունենք այդ իրավիճակի զարգացման հետագա հեռանկարների կապակցությամբ», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաուդաբաևը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը փետրվարի 14-17-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Երկուշաբթի երկօրյա այցով Երևան ժամանած Սաուդաբաևը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ:

ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ կազմակերպությունում Ղազախստանի նախագահության առաջնահերթությունների թվում կարևորագույնը ձգձգվող հակամարտությունների լուծումն է, և հենց դա է պատճառը, որ առաջին այցը Սաուդաբաևը կատարել է հենց Հարավային Կովկասի տարածաշրջան:

Ինչպես տեղեկացրեց ԵԱՀԿ նախագահը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղի ունեցավ կարծիքների բավականին անկեղծ փոխանակում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«Ինձ համար կարևոր էր տեսնել ողջ պատկերը, գոյություն ունեցող խնդիրների ողջ շրջանակը: Ղազախստանը գիտի հակամարտության պատմությունը: Մեր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներգրավված է եղել հակամարտության կարգավորման գործում դեռ 1991թ.-ին, երբ նախագահ Ելցինի հետ միասին այցելել է տարածաշրջան: Այս բոլոր տարիների ընթացքում նա ուշադիր հետևել է իրավիճակի զարգացմանը», - հայտարարեց Սաուդաբաևը:

Նա նշեց, որ Ղազախստանը բացի ԵԱՀԿ-ի գծով նախորդ նախագահ-երկրների կողմից ձեռնարկված ջանքերի, ունի նաև լրացուցիչ ռեսուրսներ:

«Ես նկատի ունեմ հակամարտության պատմության գիտելիքները, որոշակի պատմական ընդհանրությունները, մտավոր մտերմությունն ու մեծ հարգանքը, որը վայելում է Ղազախստանը հակամարտության բոլոր մասնակիցների կողմից», - ասաց Սաուդաբաևը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը