ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հրապարակել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի գաղտնի հրամանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Տեղեկատվության համաձայն՝ այդ մասին իր փաստաբանների միջոցով հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության շինվարչության նախկին պետ Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ Սարգսյանը այս պահին կալանավորված է պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով:
Սարգսյանը հայտարարել է, որ Օհանյանն ու Խաչատուրովը իր հետ շատ լարված հարաբերություններ ունեն և տեղեկատվության արտահոսք են կազմակերպել` ողջ մեղադրանքն իր վրա բարդելու համար:
Հիշեցնենք, որ խոսքը Երևան զորք մտցնելու մասին Միքայել Հարությունյանը 2008 թ.-ի փետրվարի 23-ի հրամանի մասին է:-0-