ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է, որ մոտակա ամիսներին օրենսդրական փոփոխություններ կառաջարկի, որոնք կնպաստեն ՎՊ-ի դերի ուժեղացմանը:
«Դա կմոտեցնի մեզ Լիմայի հռչակագրի նորմերին, որն ընկած է աշխարհում Վերահսկիչ պալատների մասին բոլոր օրենքների հիմքում: Դրանց էությունն է այն, որ պալատի առջև չպետք է փակ դռներ լինեն», - ասել է Զաքարյանը լրագրողներին Վերահսկիչ պալատի՝ Գյումրիում տեղի ունեցած արտագնա նիստի ժամանակ:
«Ես մեր օրենսդրությունը կատարյալ չեմ համարում», - նշել է նա՝ ավելացնելով, որ ներկա օրենսդրությունը երբեմն խոչընդոտում է Վերահսկիչ պալատի նորմալ աշխատանքին:-0-