Իրանը պետք է մասնակցի ղարաբաղյան կարգավորման գործընթացին. հայ փորձագետ

09.02.2010, 14:17
Իրանը պետք է մասնակցի ղարաբաղյան կարգավորման գործընթացին. հայ փորձագետ
Իրանը պետք է մասնակցի ղարաբաղյան կարգավորման գործընթացին. հայ փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Իրանը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, կարծում է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը։

«Կարգավորման գործընթացի սկզբում Իրանն ակտիվ մասնակցություն է ունեցել։ Եվ այժմ Իրանը որևէ ձևաչափով պետք է ընդգրկվի գործընթացում»,- երեքշաբթի Մամուլի ազգային ակումբում ասաց փորձագետը։

Ըստ նրա` Իրանի մոտեցումն այս հարցին միշտ օբյեկտիվ ու հավասարակշռված է եղել։

«Բացի այդ, Իրանը Հարավային Կովկասի խոշորագույն և առանցքային խաղացողներից է, և տարածաշրջանի ցանկացած հակամարտություն անմիջական կապ ունի նրա հետ»,- ընդգծեց Ասատրյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-