Բնապահպանական տեսչությունը սիրողական որսի մասին օրենքի խախտման դեպքեր է հայտնաբերել

04.02.2010, 19:28
Բնապահպանական տեսչությունը սիրողական որսի մասին օրենքի խախտման դեպքեր է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում սիրողական որսի մասին օրենքի խախտման դեպքեր են հայտնաբերվել:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, սիրողական որսի օրենսդրության պահանջների խախտումներն իրականացվել են Լոռու և Տավուշի մարզերում: Որսի կանոնների խախտում կատարած 3 որսորդների նկատմամբ կազմվել է իրավախախտման արձանագրություն, և նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Բացի այդ, մայրաքաղաքի վաճառքի կետերում բնապահպանական տեսուչները հայտնաբերել են Սևանա լճից ապօրինի որսված սիգ տեսակի  78  ձուկ, որն առգրավվել է և սահմանված կարգով  հանձնվել Երևանի  տեսողության խանգարումներ ունեցող երեխաների  թիվ 14 հատուկ դպրոց:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսչական խմբի կողմից արգելոցին հարող տարածքում հայտնաբերվել է որսի կատարման կանոնների խախտման 3 դեպք: Գործերը գտնվում են վարչական վարույթում: -0-