2009 թ.-ին Հայաստանում արտադրվել է 49573 կարատ ադամանդ

04.02.2010, 16:48
2009 թ.-ին Հայաստանում արտադրվել է 49573 կարատ ադամանդ
2009 թ.-ին Հայաստանում արտադրվել է 49573 կարատ ադամանդ

2009 թ.-ին Հայաստանում արտադրվել է 49573 կարատ ադամանդ, ինչը 50,9 տոկոսով կամ 51372 կարատով ավելի պակաս է, քան 2008 թ.-ի միևնույն ժամանակահատվածում (100945 կարատ):

Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2009 թ.-ի դեկտեմբերին արտադրվել է 5905 կարատ:

Միևնույն ժամանակ 2009 թ.-ին Հայաստանում արտադրվել է 733,8 կգ ոսկերչական արտադրանք՝ 2008 թ.-ին արտադրված 874,6 կգ-ի համեմատ (անկում 16,1%-ով կամ 140,8 կգ-ով):—0-