412.76
4.77
386.62
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱԿ-ը Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը ձախողված է համարում

18:34
02 Փետրվարի 2010

Ընդդիմադիր ՀԱԿ-ը Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը ձախողված է համարում, երեքշաբթի հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«ՀԱԿ-ը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ իշխանության իրականացրած, այսպես կոչված, պրոակտիվ արտաքին քաղաքականությունը անհեռանկար է և հիմնված սխալ հաշվարիների վրա, իսկ ներքին քաղաքականության տեսակետից պարզապես հանցավոր է, քանի որ հասարակական ապատեղեկատվության և ժողովրդավարության սկզբունքների վրա ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում»,- հայտարարեց նա:   

Զուրաբյանի կարծիքով՝ իրականացված քաղաքականության արդյունքն առաջին հերթին այն հաշվարկների տապալումը եղավ, որոնց համաձայն՝ Հայաստանի վրա ճնշումը Ղարաբաղյան կարգավորման հարցում պետք է թուլանար, ավելին՝ ճնշումն ուժգնացավ:

Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը համաձայնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել տարածքային ամբողջականության սկզբունքի հաշվին, ինչն, ըստ Զուրբյանի, հաստատվեց Աթենքում արված հայտարարությամբ և ամրագրվեց Սոչիում համաձայնցված Մադրիդյան սկզբունքների նախաբանում:

Այսօրվա դրությամբ, ըստ Զուրաբյանի, իշխանության իրականացրած, այսպես կոչված, պրոակտիվ քաղաքականության արդյունքում «Թուրքիան դե-ֆակտո ԵԱՀԿ ՄԽ համանախագահի կարգավիճակ է ձեռք բերել, ինչը, բնականաբար, բացասաբար կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա»:

Ըստ քաղաքական գործչի՝ իշխանությունների իրականացրած արտաքին քաղաքականության հետևանքով Թուրքիան հետևողականորեն իրար է կապում հայ-թուրքական սահմանի բացումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ինչի մասին ՀԱԿ-ը բազմիցս հայտարարել է: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ