Միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը, Yandex.ru որոնողական համակարգի վարկածով, Հայաստանի լրատվական կայքերի վարկանիշում մեջբերման թեմատիկ ինդեքսով երկրում առաջին տեղն է զբաղեցնում՝ ավելացնելով իր վարկանիշը 200 կետով։
Մեջբերման թեմատիկ ինդեքսը (ՄԹԻ) կայքի կամ, ավելի հստակ, Ինտերնետ-ռեսուրսի կարևորության (հեղինակության աստիճանի) ցուցանիշն է Yandex որոնողական համակարգի կողմից, որը որոշվում է այդ ռեսուրսին արված արտաքին հղումների ներքին վերլուծության հաշվին։ ՄԹԻ վերահաշվումը տեղի ունենում ամսական 1,5-2 անգամ։
Վարկանիշի համաձայն՝ ամենամեջբերվող հայկական կայքերի եռյակն ունի հետևյալ տեսքը՝ «Նովոստի-Արմենիայի» մեջբերումը 1400 վարկանիշով (+200), «Պանարմենիան»՝ 1100 մեջբերման վարկանիշով, ինչպես նաև «Պանորամա» պորտալը և «Արմինֆոն»՝ 850-ական վարկանիշով։
«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը հայկական տեղեկատվական շուկայի առաջատարների թվում է։ 2005թ. հուլիսին գրանցված գործակալության հիմնական նպատակն է լուսաբանել երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը։
2005 թ. դեկտեմբերի 8-ին ԱՄԻ «Նովոստի-Ամենիան» և «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։
«Նովոստի-Արմենիան» 2009 թվականի մարտին լավագույնն է ճանաչվել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «International Alert» ոչ կառավարական միջազգային կազմակերպության կողմից իրականացրած ուսումնասիրության «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական ԶԼՄ-ներում» անվանակարգում։
2009թ. հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը որակի համար «Gold» կատեգորիայում «Միջազգային աստղ» մրցանակ է շնորհել: -0-