ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրվեց Մանկավարժական համալսարանի մեդալով

27.01.2010, 19:15
ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրվեց Մանկավարժական համալսարանի մեդալով
ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրվեց Մանկավարժական համալսարանի մեդալով

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրվեց հայկական պետական մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյան» մեդալով:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, Հակոբյանին պարգևատրել են Հանրապետության գիտակրթական, մշակութային ոլորտի զարգացման գործում մեծ ներդրման, Սփյուռքում հայապահպանման, հայրենանվեր գործունեության և Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ:

Մանկավարժական համալսարանի Խորհրդի անդամ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին բուհի բարձրագույն պարգևը հանձնեց ռեկտոր Արտուշ Ղուկասյանը: -0-