Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կցուցադրի «Բաքու, հուվար 1990. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմը

22.01.2010, 13:50
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կցուցադրի «Բաքու, հուվար 1990. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմը
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կցուցադրի «Բաքու, հուվար 1990. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմը

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության (Առաջին ալիք) եթերով ուրբաթ՝ հունվարի 22-ին, տեղական ժամանակով ժամը 22:30-ին կցուցադրվի «Բաքու, հունվար 1990. Սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը:  

Ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 19-ին Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակին նվիրված ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կողմից կազմակերպված միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ:

1990թ-ի հունվարի 13-19-ի դեպքերի մասին պատմող այս ֆիլմը առաջինն է «Սովորական Ցեղասպանություն» ծրագրում, որի շրջանակներում կպատրաստվեն վավերագրական ֆիլմեր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության, զանգվածային բռնությունների և բռնի տեղահանման մասին:

Ծրագիրն իրագործվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի աջակցությամբ, ծրագրի ղեկավարն է Մարինա Գրիգորյանը:

«Բաքու, հունվար 1990. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն և ռուսերեն լեզուներով: Մոտ ապագայում նախատեսվում է ֆիլմի ցուցադրումը տարբեր երկրներում, ֆիլմը տարածվելու է նաև համացանցով և խտասկավառակների միջոցով:

Բաքվի հայկական ջարդերը սկսվել էին 1990թ. հունվարի 13-ին ու շարունակվել 7 օր: Հայաթափության նպատակաուղղված քաղաքականության արդյունքում այնտեղ բնակվող 300 հազար հայերից գրեթե բոլորը լքեցին քաղաքը: Ըստ Human Rights Watch-ի զեկուցող Ռոբերտ Քուշենի, «ջարդերը տարերային չէին, քանի ջարդարարներն ունեին հայերի ցուցակներն ու հասցեները»: Ջարդերը շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև Բաքու մտավ խորհրդային զորքը:-0-