423.85
4.07
402.21
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ձուկ ու խեցգետին կարտահանի Ռուսաստան

17:27
20 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ձուկ ու խեցգետին կարտահանի Ռուսաստան, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:  

Ըստ նրա, առաջին անգամ ձկնաբուծության, խեցգետնի որսի և վերամշակման 22 հայկական ձեռնարկություններ ատեստավորվել են ռուսական Ռոսսելխոզնադզորի կողմից և թույլտվություն ստացել 2009 թ.-ի նոյեմբերի 10-ից իր արտադրանքը Ռուսաստան արտահանել:  

«Առաջին մատակարարումը ծրագրվում է իրականացնել դեպի Կալինինգրադի մարզ: Ընդհանուր առմամբ, հեռանկարները մեծ են, քանի որ Ռուսաստանում հսկայական ներուժ և ձկան իրացման շուկա կա»,- ասաց Զայցևը:

Ընդ որում նա նշեց, որ 2010թ.-ին գործընթացը կշարունակվի, և Հայաստանի ևս մի քանի տասնյակ ձկնային ձեռնարկություններ կատեստավորվեն ռուսական չափանիշների համաձայն ու նրանց կթույլատրվի ձկնեղեն արտահանել Ռուսաստան:

Զայցևը նշեց, որ Հայաստանում այսօր գործում է շուրջ 200 ձեռնարկություն, որոնք զբաղվում են ձկնաբուծությամբ և խեցգետնի որսով ու վերամշակմամբ:

Նրա տվյալներով, ամեն տարի նրանք արտադրում են շուրջ 5 հազ տոննա ձկնեղեն, որից շուրջ 500 տոննան թառափն է, 500 տոննան՝ գետի իշխանը և 2 հազար տոննան ծիածանափայլ իշխանը:

«Ընդ որում ձեռնարկությունները հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում ավելացնելու արտադրությունը 2-2,5 անգամ»,- ասաց Զայցևը: 

Նշված երկրների համապատասխան գերատեսչությունների աշխատանքի հետ ծանոթանալու նպատակով Ռոսսելխոզնադզորը 2009թ.-ին ստուգում է անցկացրել Հայաստանի՝ դեպի ՌԴ արտահանման հարցում շահագրգռված ձկնաբուծական ու ձկնամշակող ձեռնարկություններում՝ ՌԴ-ին մատակարարվող հսկվող արտադրանքի արտադրման պայմանների անվտանգության ապահովման առնչությամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին