Թուրքիան չպետք է մեկնաբանի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշումը. Դեմկուս

19.01.2010, 15:02
Թուրքիան չպետք է մեկնաբանի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշումը. Դեմկուս
Թուրքիան չպետք է մեկնաբանի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշումը. Դեմկուս

Թուրքիան իրավունք չունի մեկնաբանել հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՀՀ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրույթներ։  

«ՍԴ-ի որոշումը չի հակասում արձանագրություններին, այլ իրականում ներկայացնում է հենց այն, ինչ պետք է ամրագրված լինի արձանագրություններում, իսկ Թուրքիան իրավունք չունի մեկնաբանել արձանագրությունները հանրապետության Մայր օրենքի պահանջների համապատասխան լինելու մասին ՀՀ ՍԴ որոշումը», -  հայտարարել է Սարգսյանը:

Նրա խոսքերով, հայերը, չնայած բոլոր դժվարություններին, պետք է միշտ պաշտպանեն իրենց շահերը, «դրանում է կայանում դիվանագիտության արվեստը»:

Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ ՍԴ-ի նման որոշումը հարցականի տակ է դնում Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը:

Նրա խոսքերով, ՍԴ-ի որոշումից հետո Թուրքիայի խորհրդարանն ամեն կերպ ձգձգելու է, իսկ մի գուցե ամենևին էլ չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. հունվարի 12-ին երկրի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները:

Միաժամանակ ՍԴ անդամները փաստել են, որ այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև փաստացի սահմանի բաց լինելու և կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

ՍԴ-ն իր որոշման մեջ սահմանել է, որ նշված արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ և չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որևէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ նշված արձանագրությունները ստորագրած կողմերի փոխհարաբերություններին:-0-