Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը խորհուրդ է տալիս լրագրողներին ավելի ուշադիր լուսաբանել դատարանի գործունեությունը

19.01.2010, 14:53
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը խորհուրդ է տալիս լրագրողներին ավելի ուշադիր լուսաբանել դատարանի գործունեությունը

ՀՀ Սահմանադրական նախագահ Գագիկ Հարությունյանը երեքշաբթի նիստի ժամանակ խորհուրդ է տվել հայ լրագրողներին ավելի ուշադիր լուսաբանել դատարանի գործունեությունը:

«Լրագրողները պետք է ավելի ուշադիր լինեն Սահմանադրական դատարանի աշխատանքների լուսաբանման նկատմամբ: Ինձ զարմացրեց հայ-թուրքական արձանագրություններին նվիրված ՍԴ նիստի ժամանակ նրանց կողմից դրսևորած անգրագիտությունը», - ասաց Հարությունյանը:

Նրա խոսքերով, բազմաթիվ ԶԼՄ-ների րագրողներ սխալ մեկնաբանություններ են արել Սահմանադրական դատարանի նյութի վերաբերյալ՝ նշելով, որ դատական նիստն անցկացվում էր փակ դռների հետևում:

Հարությունյանը հիշեցրեց, որ դատական նիստը բաց էր, և ներկա էին բոլոր ցանկացողները:

«Լրագրողները, հատկապես նրանք, ովքեր ուշացել էին նիստից, չէին կարողացել տարբերել փակ դատական նիստը փակ դռների հետևում դատավորների խորհրդակցությունից», - հայտարարեց ՀՀ ՍԴ նախագահը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել, ինչից հետո փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանին:-0-