ՀՀ ոստիկանությունը որոնում է դեկտեմբերի 30-ին կորած Երևանի 15-ամյա բնակչուհուն

15.01.2010, 10:45
ՀՀ ոստիկանությունը որոնում է դեկտեմբերի 30-ին կորած Երևանի 15-ամյա բնակչուհուն

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Երևանում բնակվող 15-ամյա Նարե Ներսիսյանը:

 

Ինչպես հաղորդվում է ոստիկանության օպերատիվ ամփոփագրում, Ներսիսյանը, ով բնակվում է Երևանի Մ. Խորենացու փողոցի 70 տանը, 2009 թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում դուրս է եկել տանից` վարսավիրանոց գնալու նպատակով և այլևս չի վերադարձել:

 

Հագին եղել է սև բաճկոն, ջինսե կապույտ անդրավարտիք, ձմեռային սև կոշիկներ:

 

Ոստիկանությունը դիմում է քաղաքացիներին՝ կոչ անելով ցանկացած տեղեկություն հաղորդել Նարե Ներսիսյանի գտնվելու վայրի մասին՝ դիմելով ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:-0-