Ուրբաթ Երևանում տեղի կունենա «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչը, որին մասնակցում են նախարարությունների, կառավարության առընթեր մարմինների թիմերը, հայտնում է Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:
Խաղի համակարգողը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է: Այն կազմակերպել է Երևանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբը` «Քաղծառայողների ասոցիացիա» կազմակերպության նախաձեռնությամբ,
Եզրափակչին ներկա կլինեն վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այլ գերատեսչությունների ղեկավարներ:--0--