Երևանյան բակի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել, զոհեր և տուժածներ չկան

13.01.2010, 11:57
Երևանյան բակի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել, զոհեր և տուժածներ չկան

Երևանյան բակերից մեկի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել, զոհեր և տուժածներ չկան, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

Ծառայության տեղեկատվության համաձայն՝ նախօրեին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 15-րդ փողոցի 3-րդ շենքի բակում գտնվող էլեկտրական ենթակայանում:

«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 15 րոպե անց: Հրդեհի հետևանքով այրվել է տրանսֆորմատորային յուղ», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:-0-