Ռուսաստանն ու Հայաստանը 2009 թվականին լուրջ առաջընթաց գրանցեցին փոխշահավետ կապերի խորացման գործում. Մեդվեդև

30.12.2009, 14:53

Ռուսաստանն ու Հայաստանը 2009 թվականին լուրջ առաջընթաց գրանցեցին փոխշահավետ կապերի խորացման գործում, ասվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ամանորյա շնորհավորական ուղերձում։ 

«Անցնող տարում Ռուսաստանը և Հայաստանը համատեղ ուժերով լուրջ առաջընթաց ապահովեցին բազմակողմանի փոխշահավետ կապերի խորացման գործում»,- Մեդվեդևի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

«Ինտենսիվ քաղաքական երկխոսության զգալի արդյունքները բոլոր հիմքերն են տալիս հաջորդ տարում էլ ակնկալել ռուս-հայկական համագործակցության դրական դինամիկա՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների միջև բարեկամության բազմադարյա ավանդույթների ամրապնդման,  տարածաշրջանային կայունության և անվտանգության»,- ասվում է ուղերձում։ -0-