Հայաստանի 2009 թվականի լավագույն մարզիկ, ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը մտադիր է պաշտպանել իր տիտղոսն աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի 2010 թվականի սեպտեմբերին Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Այս մասին երեքշաբթի ասաց Ավդալյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։
Ավդալյանի խոսքերով՝ իր ծրագրերում է նաև մասնակցությունը ապրիլին Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Մարզիկը նշեց նաև, որ եթե իրեն առաջիկա ամիսներին հաջողվի հավաքել անհրաժեշտ քաշ, ապա ինքը 69 կգ քաշային կարգից կանցնի 75 կգ քաշային կարգ։
Նազիկ Ավդալյանը նոյեմբերի 27-ին Հարավային Կորեայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ 266 կգ արդյունքով նվաճեց աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը: Ավդալյանը ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում: -0-