Հայաստանում ավտոմեքենան բախվել է ապրանքատար գնացքին

28.12.2009, 13:40
Հայաստանում ավտոմեքենան բախվել է ապրանքատար գնացքին
Հայաստանում ավտոմեքենան բախվել է ապրանքատար գնացքին

Հայաստանի Քարակերտ-Արագած երկաթուղային ուղեկալի մոտ նախօրեին մարդատար ավտոմեքենան բախվել է ապրանքատար գնացքին, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

«Երևան-Գյումրի երթուղով ուղևորվող գնացքը, մեքենավար Դ. Նաջարյանի գլխավորությամբ, բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային», - ասվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ բախումը տեղի է ունեցել վարորդի մեղքով, ով այդ պահին խոսելիս է եղել բջջային հեռախոսով և չի նկատել մոտեցող գնացքը:

Սա չորս ամիսների ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետևանքով երկաթուղային ուղեկալի մոտ  բախման արդեն ութերորդ դեպքն է: Մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել 15 նման դեպք:

«ՀԿԵ»-ն կոչ է անում Հայաստանի բոլորի քաղաքացիներին՝ ուշադիր լինել երկաթուղային գծերի վրայով անցնելիս և պահպանել անվտանգության կանոնները, հատկապես ամանորյա օրերին, երբ կտրուկ ավելանում է հետիոտների և ոչ սթափ վիճակում վարորդների թիվը», - ասվում է տեղեկատվության մեջ:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:--0--